ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հաղթողին 10 հազար դոլար կնվիրի. մասնակցե՛ք

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը  ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար)  ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) եւ աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետեւյալ յոթ բնագավառներում՝
• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

• ֆիզիկա

• բժշկագիտություն

• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ  եւ արվեստի այլ ձեւեր) – 2 մրցանակ

• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)

• հումանիտար գիտություններ

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել,  կառուցվել-ավարտվել են մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետի ավարտին նախորդող երեք տարվա (2016-2018թթ.) ընթացքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: