ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը:

Այս գիշեր՝ 24։00-ից 01։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանևսկոյը։

Այս մասին NEWSPRESS.am-ին են տեղեկացրել ականատեսները։

Դեպքը տեղի է ունեցել Երևանի Հրաչա Քոչարի փողոցում։ 6-րդ վարչության հանցավորության դեմ պայքարի բաժանմունքի ոստիկաններն ասֆալտին են փռել Արտյոմ Կանևսկոյին և նրան ուղեկցող շքախմբին։

Մեր տեղեկություններով վերջիններս բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ինչպես նաև ավտոշարասյունով երթևեկելու համար։

Հիշեցնենք, որ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանն արգելել էր քաղաքի փողոցներում երթևեկել ավտոշարասյունով և հանձնարարել էր ոստիկանապետ Օսիպյանին անմիջապես ասֆալտին փռել և բերման ենթարկել կարգազանցներին, ինչը և, այս պարագայում փաստորեն տեղի ունեցավ։

Понравилась статья? Поделиться с друзьями: