ՀՀ վարչապետի աշխատակազմից մի քանի ավտոմեքենաներ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ Նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը 2
ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 3 ավտոմեքենա: