ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ի՞նչ է՝ պետք է սենյակից դուրս չգա: Փաշինյանը ՀՀԿ-ին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ ՀՀԿ-ն արդեն երկու օր է իրեն մեղարդում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քարոզարշավը չսկսված՝ քարոզչություն իրականացնելու համար: «Ի՞նչ քարոզչություն եմ իրականացրել: Այդ միջազգային չափորոշիչները խնդրում եմ ձեր կայքերում հրապարակեք, թող ձևակերպված լինի, թե միջազգային չաշորոշիչը որն է: Այսինքն՝ ՀՀ  վարչապետի պաշտոնակատարը ի՞նչ պետք է անի, պետք է սենյակից դուրս չգա՞»,- հարցադրում արեց Փաշինյանը:

Նա նաև հարցադրում արեց՝ իսկ ՀՀ որևէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որևէ օր որևէ երթ անելու համար: «Իսկ ամսի 17-ին որ հանրահավաք էինք անում, այդ ժամանակ խախտու՞մ էինք, թե՞ չէինք խախտում, կամ որ գնացել եմ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզեր»,- ասաց նա:

Հարցին, թե նոյեմբերի 24-ին իր նախաձեռնած երթի ժամանակ նախընտրական կոչեր հնչելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց՝ կոչեր կարող են հնչել միշտ, ՀՀ Ընտրական օրենսգիրքն ու քարոզչության համար սահմանված ժամկետները հետևյալի մասին են՝ քարոզչության ժամանակահատվածից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ քարոզչութուն անելու: «Քաղաքական ուժերն անընդհատ պետք է քարոզչություն անեն, բայց քարոզչական ժամակետի շրջանում կան որոշակի սահմանափակումներ»,- հավելեց նա:

Հարցին, թե իր ուժերը ստուգելու խնդի՞ր ունի, որ երթ է անցկացնում, նա պատասխանեց. «Ինչի՞ մասին եք խոսում: Ես միշտ շփվել են ժողովրդի հետ, շփվում եմ և միշտ շարունակելու եմ շփվել: Երթն ունի քայլելու բնույթ: Մենք երթ ենք անելու Երևան քաղաքում, կարող ենք ընտրական հարցեր շոշափել կամ չշոշափել: Ցույց տվեք այդ միջազգային չափանիշները, կայքեր ունեք, հրապարակեք: Հերիք է Հայաստանում խոսեն առանց հիմնավորումների»:

Այնուհետև Փաշինյանն ասաց. «Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում  քվերակել «Իմ քայլը» դաշինքի օգտին առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը: Ընտրական օրենսգիրքն այդպիսի պահանջ չունի:Ես իմ նախընտրական քարոզչությունն սկսել եմ 2007 թվականից և չեմ ավարտելու այնքան ժամանակ, քանի դեռ ես քաղաքական գործունեությամբ զբաղվում եմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: