Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում մեծ քանակությամբ զենքեր են հայտնաբերել որը առնչություն ունի Մարտի մեկի հետ։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքերին։ Հարցին, թե փաստորեն ԱԱԾ-ն շտապե՞լ էր եզրակացնել, թե այդ զենքերը կապ ունեն Մարտի մեկի հետ, Վանեցյանը պատասխանեց, որ ինքը այն ժամանակ էլ էր խուսափում հստակ հայտարարություններ անել։

Ըստ Վանեցյանի` տեղեկություններ էին ստացվել, որ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում մեծ քանակությամբ զենք կա, որը հնարավոր է` առնչությունի ունի Մարտի մեկի հետ։
“Այդ օրերին, դուք հիշում եք, անընդհատ տարբեր հարցեր էիք տալիս և ուզում էիք անպայման, որ իմ բերանից դուրս գար մի խոսք, որով պետք է մեղադրեի այս կամ այն անձին այդ զենքերի` Մարտի մեկին օգտագործման մեջ։ Ես ասել եմ, որ կա զենք, որը հնարավոր է` օգտագործվել է։ Իրականացվել է փորձաքննություն, և ՀՔԾ պետն ասաց, որ այդ զենքերն առնրություն չունեն Մարտի մեկի հետ”, ասաց Վանեցյանը։

Նա հավելեց, որ կարևորը արդար քննություն է իրականացվել։ Նա ասաց, որ երբեք չեն ազդել փորձաքննության մարմինների վրա` իրենց համար ցանկալի արդյունք ստանալու համար։

(Visited 1 times, 22 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: