ՀՐԱՏԱՊ։Գլխավոր դատախազը պահանջել է որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. .մանրամասներ

Հայաստանի գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս թեմայի վերաբերյալ ասել է․ «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է նախօրեին սկսված դատական նիստը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով։

Понравилась статья? Поделиться с друзьями: