Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել. Սիրիայի հոգևոր առաջնորդ

Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել…

Shantnews.am-ը գրում է.

Սիրիայի հոգևոր առաջնորդ, շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը Սիրիայի և աշխարհի մյուս թեժ կետերին վերաբերող թեմայի շուրջ ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին:

Նա նշել է, որ շրջաններ կան, որտեղ վաղուց պետք է լուծված լիներ տարածքային պատկանելիության հարցը, և այդպիսի օրինակներից մեկը Ղարաբաղն է:

«Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: Անձամբ ես աջակցում եմ Ղարաբաղին և այդ ժողովրդի անկախության ու ազատության ձգտումներին:

Ու նորից ուզում եմ շեշտել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառը կրոնական չէ:

Պատճառը ժողովրդի կամարտահայտությունն է, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշել է Սիրիայի հոգևոր առաջնորդը:

Սիրիայի հոգևոր առաջնորդն առաջին անգամ իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնել էր 2011 թվականին՝

Սիրիայի կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպման ժամանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: