Մեդվեդեւի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին:

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերին: Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է Մեդվեդեւի ուղերձում։

Понравилась статья? Поделиться с друзьями: