Միայն կզարմանաք թէ ինչ բարվոք պայմաներով է ապրում Մանվել Գրիգորյանը բանտախցում…

Ինչո՞վ է զբաղված ԱԱԾ խցում Մանվել Գրիգորյանը

Հիշեցնենք, որ2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ է ստացել այն մասին,

 

որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

 

Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:Ժողովուրդ թերթը գրում է.

 

«Մանվել Գրիգորյանը, ով գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան–Կենտրոմ ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։

 

«Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքոց համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։

 

Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»,– ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

 

Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասել է. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորները…

 

առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: