Միայն տեսեք ոնց է Դավիթ Սանասարյանը կանխել Երևանի բնակիչներից մեկին հարկադրաբար իր տնից հանելու դեպքը:ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Քիչ առաջ ԴԱՀԿ-ն փորձել է Երևանի բնակիչներից մեկին հարկադրաբար հանել իր տնից, քանի որ այդ բնակարանն արդեն ունի այլ սեփականատեր: Սակայն պետական վերահսկողական ծառայութան պետ Դավիթ Սանասարյանը դա կանխել է:

«Եղել է դատական ակտ, որով սահմանվել է բնակարանը վաճառել և նոր սեփականատերը դիմել է մեզ, որ մենք կատարենք նախկին սեփականատիրոջ վտարում: ԴԱՀԿ աշխատակիցները համապատասխան օրը եղել են նշյալ հասցեում, որպեսզի կատարեն իրենց վրա դրված պարտականությունը: Կատարողական գործողությունների ընթացքում ՀՀ վարչական դատարանը կայացրել է որոշում, որով ԴԱՀԿ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ բնակչին վտարելու գործողություններից»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԴԱՀԿ ծառայության տեսչական և վելուծական բաժնի պետ Լեւոն Բալյանը:

Լրատվամիջոցը միաժամանակ Պետական վերահսկողական ծառայության իրավաբանական բաժնից հետաքրքրվեց, թե ՝ արդյո՞ք Դավիթ Սանասարյանը իրավունք ուներ միջամտել:

«Համաձայն Պետական վերահսկողական ծառայության Մասին ՀՀ օրենքի՝ Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է վերահսկողություն պետական կառավարման համակարգի մարմինների նկատմամբ»,- ասաց բաժնի պետ Գալուստ Դանիելյանը:

(Visited 1 540 times, 1 640 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: