Միհրան Պողոսյանը հեռացել է երկրից….

Երեկվանից մամուլն ու հասարակությւոնը խառնվել է իրար ու փորձում են գուշակել, թե ով կարող է լինել վարչապետի ակնարկած պատգամավորը, ում պետք է առաջիկայում կալանավորեն խոշոր կաշառքի գործով։Վարչապետի հայտարարած «կաշառակեր» պատգամավորի հիմնական հավակնորդները երկուսն են՝ բնապահպանության նախկին նախարար, այժմ ՀՀԿ խմբակցության պատագամվոր Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ նԲուլկի Արամը, և ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, այժմ կրկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը։

Hraparak․am-ը փորձեց կապ հաստատել երկու պատգամավորների հետ էլ, բայց Միհրան Պողոսյանի հեռախոսահամարներն անջատած էին, իսկ Արամ Հարությունյանը չպատասխանեց զանգերին։ Մենք տեղեկացանք, որ Միհրան Պողոսյանը արդեն 2-3 շաբաթ է՝ երկրում չէ, և դժվար էլ մոտ ապագայում վերադառնա։ Մենք նրան Ազգային ժողովում վերջին անգամ հանդիպել էինք հոկտեմբերի 2-ին, երբ ցուցարարները պաշարել էին ԱԺ շենքը։ Դրանից հետո Պողոսյանը հեռացել է երկրից։ Ի դեպ, չի բացառվում, որ վաղը, երբ իրավապահ մարմինները գաղտնազերծեն այդ պատգամավորի անունը, վարչապետի այդ հայտարարությունն անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիրներ առաջացնի։

Նիկոլ Փաշինյանը, հիշեցենք, երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Օրինակ՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է։ Եվ արդեն 2 ամիս մենք պաշտոնական պատասխանի ենք սպասում, որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու էդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է։ Բայց արդեն 3 ամիս է, դա մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, այդ թուղթը չի գալիս»։

https://www.hraparak.am/

Понравилась статья? Поделиться с друзьями: