«Միսս աշխարհ Հայաստան» մրցույթում հաղթեց Լիանա Ոսկերչյանը. լուսանկարներ

Պարային ուրախ նոտաներով ժամեր առաջ մեկնարկեց «Միսս աշխարհ Հայաստան» գեղեցկության մրցույթը:

Արմենիա TV-ի ուղիղ եթերում գեղեցկուհիները ցույց տվեցին իրենց հմայքն ու կարողությունները: Երեկոն առավել գեղեցկացրին հաղորդավարներ Աննա Մանուչարյանն ու Ռաֆայել Երանոսյանը:
Մրցույթին գեղեցկուհիները հաղթահարեցին 3 փուլ`

1. ազգային տարազներով ելույթ
2. պարային ելույթ
3. երեկոյան զգեստներով ելույթ

Լավագույն 5-յակ անցան հետևյալ մասնակիցները` Միլենա Քարյան, Մոնիկա Գրիգորյան, Լիանա Իսրաելյան, Լիանա Ոսկերչյան, Անետա Գաբրիելյան:

Լավագույն 5-յակը պատասխանեց իր համար նախատեսված հարցերին։
«Միսս աշխարհ Հայաստան» մրցույթում հաղթեց Լիանա Ոսկերչյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: