ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ որևէ մեկը դեռ կասկածում է, որ նախկին իշխանավորներն ամբողջովին կորցրել էին իրականության զգացումը։ Նրանց թվում էր, թե կարող էին խաբել ինչքան ուզեին և կարող էին ընտրվել` երրորդ, չորրորդ, հինգերորդ ժամկետով և այդպես շարունակ: Նրանց ցանկացած քայլն այլևս անտրամաբանական էր և ուղղակիորեն հակասում էր ժողովրդավարության տարրական նորմերին։ Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ երկրի ղեկավարումն իրականացվում էր «տղայավարի», այսպես կոչված «թաղային հեղինակության» կարգով։ Նման հեղինակությունները և նման ապրելակերպ ունեցողները նախկին իշխանությունների համար ամենապահանջված էին, չնայած` մեկումեջ խնդիր էր դրվում «փչացնել» նրանց: Երկրի ղեկավարումը շատ դեպքերում նմանվել էր տղայական «ռազբորկայի»: Չեմ ուզում շատ խորանալ, բայց փաստը մնում է փաստ։ Ամենացավալին, թերևս այն էր, որ ժողովուրդը հասկանում էր, որ նրանցից որևէ լավ բան պետք չէ ակնկալել… Մարդկանց վրդովեցնում էր նաև այն, որ մեկ անձի «մտածումները» շրջանառության մեջ էին դրվում և ներկայացվում էին որպես բացարձակ ճշմարտություն՝ առանց ժողովրդի կարծիքը լսելու և հարգելու։ Իսկ այդ ամենն արվում էր ապաշնորհ քաղաքականությամբ, ներքին ռեսուրսների համատարած հյուծումով և ագահ օլիգարխներին երկրի տեր դարձնելով։ Նախկին իշխանության պաշտոնյանները նմանվել էին մարմնավաճառների, ովքեր առավոտից մինչև մութն ընկնելը փող էին աշխատում, իսկ գիշերը նամուսով աղջիկ էին դառնում, դեռ մտքի խորքում էլ երազում էին «կարմիր խնձորի մասին»: Ու եթե այսքան պարզ ու հանգամանալից բացատրելուց հետո, իրենց ձախողվելու պատճառը հասկանալու, մարսելու, կշռադատելու ու համապատասխան հետևություններ անելու փոխարեն, դեռ կարծում են, թե մատաղ անելով Աստծու կողմից ներվելու են և կարող են ժողովրդից ձայն «պլոկել», ուրեմն անհույս է էդ մարդկանց հետ խոսելը. նրանց հատուկ բուժում է պետք նշանակել»: