Նախ, ախպերդ չեմ, երկրորդ հեռու եմ կանգնել, եթե վարակված լինեմ քեզ ու մնացածին չվարակեմ։ Ձայն բարբառոյ յանապատի…

Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնացել էի առևտրի, թուղթը գրպանս, չնայած մեր տանից ընդամենը 300 մետրի վրա ա Սիթին, ալկոգելը մոտս, դիմակով։

Պատկերը Սիթիում` դիմակ շատ քիչ մարդ էր կրում։ Սոցիալական հեռավորության մասին, երևի չեն էլ լսել։ Կանգնել եմ հերթի մեջ, որ վճարեմ, մոտ 1,5-2 մետր հեռու մեկ էլ արանքից մեկն ուզում ա մտնի։ Դե բնականաբար, զգուշացնում եմ, որ հերթի մեջ եմ։

֊Ախպեր մի քիչ մոտիկ կանգնի, որ իմանանք։

֊Նախ, ախպերդ չեմ, երկրորդ հեռու եմ կանգնել, եթե վարակված լինեմ քեզ ու մնացածին չվարակեմ։ Ձայն բարբառոյ յանապատի… Ինչ ասեմ…»

Понравилась статья? Поделиться с друзьями: