ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարմիր կովը կաշին չի փոխում կամ վատ պարողին ինչն է խանգարում… Ոմանք այդպես էլ հպարտություն չունեցան հրաժարվել պաշտոններից, քանի որ նույնիսկ իրենց վարդագույն երազներում չէին կարող բարձր պաշտոների հավակնել։ Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը՝ մանվելի հայտնի ամառանոցում գինարբուքների է մասնակցել։ Ով չգիտի, թող իմանա, որ դեռևս գործող շատ պաշտոնյաներ առնվազն տարին մեկ անգամ հրավիրատոմսով հրավիրվել են մանվելի Արշալույսի ամառանոցը՝ նրա ծննդյան տարեդարձին։ Միայն պետք է պատկերացնել, թե ինչ գերթանկարժեք նվերներ է ստացել տուշոնկայի մեծ սիրահար մանվելը։ Հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ իրավապահ, մեկը մյուսին հերթ չտալով իրենց նվիրական բաժակաճառերով փորձել են արժանանալ մեծն մանվելի ուշադրությանը… քանի որ նա համարվում էր ամենակարող… |
«Ներկայիս գործող՝ որքան պաշտոնյաներ կան որ հրավիրատոմսով հրավիրվել են Մանվելի ամառանոց». Արմեն Դանիելյան
