Նիկոլ Փաշինյանը կարողացել է մեծ «մաքրություն» անել եւ խորդանոց ուղարկել վաղուց իրենց սպառած կուսակցություններին ու մարդկանց:

Հայ ազգային կոնգրեսը երկար մտորումներից հետո որոշել է չմասնակցել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ավանդական» ընդդիմադիր կուսակցություն Ժառանգությունը նույնպես չի մասնակցի, ինչպես նաեւ այլ կուսակցություններ: Ապագա խորհրդարանում չեն լինի ՀՀԿ մի շարք դեմքեր, մասնավորապես օդիոզ օլիգարխներն ու ռազմական ֆեոդալները, անգամ Սերժ Սարգսյանը: Չկան նաեւ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա հետ կապված մարդիկ:

Փաստացի, առանց մեծ ջանքեր գործադրելու Նիկոլ Փաշինյանը կարողացել է մեծ «մաքրություն» անել եւ խորդանոց ուղարկել վաղուց իրենց սպառած կուսակցություններին ու մարդկանց: Այդ մարդկանց՝ ընտրություններին չմասնակցելու ցանկությունը վկայում է, որ հասկացել են, որ նոր քաղաքական իրավիճակում տեղ չունեն: Իշխանությունը դադարել է կերակրատաշտ լինել եւ կորցրել է գրավչությունը: Նրանց՝ իշխանության գնալու միակ մոտիվը սեփականությունն ու կուտակած կապիտալն է:

Հանրապետական կուսակցության մի մասը, ՀՅԴ-ն եւ Գագիկ Ծառուկյանը որոշել են մասնակցել ընտրություններին: Փորձագետները նշում են, որ ՀՅԴ-ն հնարավորություններ չունի, եւ մասնակցությունը ձեւական է լինելու: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, այս ընտրությունները, ըստ ամենայնի, նրա համար վերջինը կլինեն, եւ քվեարկությունից հետո նա էլ կհեռանա քաղաքականությունից եւ կզբաղվի բիզնեսով:

Իսկ ՀՀԿ-ն ցանկանում է ստանալ խորհրդարանի տեղերի 20%-ը: Կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի նախագիծ, որում ներկայացված են գլխավոր փաստարկները: Օրինակ, ՀՀԿ-ն խոստովանում է, որ կուսակցությունում շատերի համար պատգամավորական մանդատը ինդուլգենցիա էր, եւ երեւի որպես գլխավոր պլյուս կնշի, որ կուսակցությունում շատերը դեմ էին Սերժ Սարգսյանի առաջադրմանը վարչապետի պաշտոնում: Հետո, երբ սկսվեց հեղափոխությունը, հենց ՀՀԿ շնորհիվ ցուցարարների դեմ ուժ չկիրառվեց: Այսինքն՝ իշխանության փոխանցումը խաղաղ էր:

Վիգեն Սարգսյանը, որը կգլխավորի ՀՀԿ ցուցակը եւ հնարավոր է կուսակցությունը, նախազգուշացրել է, որ իշխանության խաղաղ փոխանցման պատասխանը չպետք է լինի լյուստրացիան, թշնամու կերպարի ստեղծումը, սեփականության վերաբաշխումը եւ ընտրովի արդարադատությունը:

Կարելի է ենթադրել, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն խոչընդոտելու է օրենքների ընդունմանը, որոնք կարող են հանգեցնել սեփականության վերաբաշխման եւ լյուստրացիայի: Մյուս ուժերը, որոնք որոշել են չմասնակցել ընտրություններին, հավանաբար այդքան չեն վախենում սեփականության վերաբաշխումից:

Понравилась статья? Поделиться с друзьями: