Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ թեեւ մեզ փորձում է թաղել, մի բուռ հող լցնել, արմատախիլ անել, ապա իր ողջ քարոզչությունը կառուցել է ՀՀԿ–ի շուրջ»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում։

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, իր ֆեյսբուքյան էջում «Ինչո՞ւ է աղմկում Նիկոլ Փաշինյանը» գրառմամբ ուղիղ եթերում Աշոտյանը, մասնավորապես, նշեց. «Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ իր վարկանիշը վերջին 1.5-2 ամսվա ընթացքում սրընթաց անկում է ապրում։ Այս պահի դրությամբ այն կազմում է 70-72 տոկոս, եւ նախորդ ամսվա ընթացքում նա կորցրել է 10 տոկոս վարկանիշ։ Իհարկե, 70 տոկոսն էլ է բավարար իշխանություն ձեւավորելու եւ մեծամասնություն ունենալու համար։ Այդ վարկանիշը շարունակելու է ընկնել քարոզարշավի ընթացքում եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ թեեւ մեզ փորձում է թաղել, մի բուռ հող լցնել, արմատախիլ անել եւ այլն, այնուհանդերձ  իր ողջ քարոզչությունը կառուցել է ՀՀԿ–ի շուրջ»։

ՀՀԿ–ականի համոզմամբ՝  դա շատ տեսանելի եւ պրիմիտիվ մանիպուլյացիա է, որովհետեւ գոնե երկրի վարչապետը քարոզարշավի ընթացքում պետք է ներկայացներ երկրի տեսլականը, թե ինչպես է ուզում կառուցել Հայաստանը, ինչպես է պատկերացնում այն Հայաստանը, որի ղեկավարման պատիվը նա ստանձնել է ժողովրդի շնորհիվ. «Եվ այսպես քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանը կորցնում է վարկանիշ։ Վարկանիշը կորում է, որովհետեւ ՀՀԿ–ն բացում է մարդկանց աչքերը։ ՀՀԿ քարոզչությունը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումները տրված ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ։ Այդ խոստումների ճնշող մեծամասնությունը չի կատարվել եւ ակնհայտ է չի էլ կատարվելու։ Սա է նյարդայնացրել  Նիկոլ Փաշինյանին, սա է Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հանում հավասարակշռությունից, նեռվայնացնում, ջղաձգում ու գցում ՀՀԿ–ի ջանին»։

Աշոտյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը ասելիք չունի, որովհետեւ մի կողմից այնքան խոստումներ է տվել ձեզ, որ դրանց մասին խոսելն իրեն ձեռնտու չէ, մյուս կողմից հասկանում է, որ որեւէ կոնկրետ բան հասարակությանը այլեւս խոստանալ չի կարող։

«Տեսեք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը եւ վարչապետի ելույթները եւ կհասկանաք, որ ձեզ նորից խոստանում են անշոշափելի, եթերային ինչ–որ Հայաստան, որտեղ դուք ձեզ երջանիկ կզգաք, լուրջ տնտեսական ցուցանիշները բացակայում են, Նիկոլ Փաշինյանի ելույթներում չկա եւ ոչ մի ծրագրային անդրադարձ Հայաստանի տնտեսությանը, քաղաքացիներին հուզող սոցիալական հարցերի լուծումներ եւս չկան եւ նա իր վարկանիշը սրընթաց կերպով կորցնում է»,–նշեց նա։

Արմեն Աշոտյանի խոսքով՝  կա նաեւ 2-րդ կարեւոր հանգամանքը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը կորցնում իր վարկանիշը. «ՀՀԿ–ի նկատմամբ վստահության անկումը հասարակության նկատմամբ սկսվեց այն ժամանակ, երբ ես եւ իմ գործընկերները հեռուստատեսությամբ, էկրաններից, ինտերվյուներում ասում էինք մի բան, երբ իրականությունն այլ էր, այստեղ առաջանում էր խզում իրականության եւ քաղաքական վերնախավի կողմից արտաբերվող մտքերի միջեւ եւ հասարակությունը կորցնում էր վստահությունը, որովհետեւ տեսնում էր, որ քաղաքական վերնախավը գնահատականներ էր տալիս, որոնք իրականության հետ կապ չունեին։

Իշխանությունը վերցնելուց 6 ամիս անց Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը համառորեն կրկնում են մեր այս սխալը։ Մարդիկ հիասթափված են Նիկոլից ոչ միայն այն պատճառով, որ նա խոստումներ չի կատարում, այլ նաեւ նախեւառաջ այն պատճառով , որ ինքը եւ իր թիմակիցները սկսել են սուտ խոսել, սկսել են արտաբերել գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Երբ որ նա բեմահարթակից ասում է, որ իրենց ոչ մի բռնի ձայն պետք չէ, իրենց ոչ մի ձայն, որ գալիս է վարչական ռեսուրսով կամ ճնշումներով, պետք չէ, իսկ մյուս կողմից տեղերում ժողովուրդը լավ գիտի թե ինչպես են այսօր իր թեկնածուների եւ իր համար ձայներ հավաքվում, ինչպիսի վարչական լծակներ են կիրառվում մարզպետարանների կողմից, որոշ քաղաքապետարաններում, տարբեր նախարարությունների կողմից, այլ կառույցների կողմից, ժողովուրդը սկսում է հասկանալ, որ իր կողմից սիրված վարչապետը սկսել է իրեն խաբել։ Երբ նա ասում է, որ վարչական ռեսուրսով չէ, որ աշակերտները, ուսուցիչները առավոտյան կամ կեսօրին գալիս են իր հավաքներին այն դեպքում, երբ այդ աշակերտները, նրանց ծնողները եւ ուսուցիչներն ու ամբողջ համայնքը գիտի, որ պարզպես իրենց դպրոցից հանել ու տարել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այստեղ է որ մարդկանց մոտ սերմանվում է անվստահության արմատը»։

Աշոտյանն ընդծում է՝ որքան գործող կառավարությունը խաբում է ժողովրդին, այնքան վերականգնվում է հավատն առ ՀՀԿ. «Ինչքան ուզում եք հերքեք այն պարզ իրողությունը, որ այսօր ամբողջ հանրապետությունում ձեզ համար ձայն են քերում, ինչքան դուք հերքում եք այդ պարզ իրողությունը, այդքան մեր նկատմամբ վստահությունը վերականգնվում է»։

ՀՀԿ փոխնախագահը պնդում է՝ մարդիկ հոգնել են ՆԻկոլ Փաշինյանից ու իր թիմից. «Պետական ծառայողները հոգնել են ձեր որոշ «սամոդուր» նախարարներից, որոնք իրենց մանկամտությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով, լկտի պահվածով նախարարություններում բոլորի այ այստեղն են հասցրել (ցույց է տալիս կոկորդը)։ Մարդիկ հոգնել են այն նախարարներից ու գերատեսչության ղեկավարներից, որոնք իրենց արտասահմանյան այցերը պլանավորում են ոչ թե ըստ անհրաժեշտության, այլ ելնելով այն հանգամքից, թե որ երկրում չեն եղել եւ երազել են լինել»,–եզրափակեց նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: