Նիկոլ Փաշինյան կոշտ պատասխանը Բակո Սահակյանին….Մանրամասներ

 

«Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը չեմ հասկանում: Ինչի՞ են ակտիվացել ու տարբեր մեկնաբանություններ անում: Ի՞նչի են փորձում խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքի վերաբերյալ»,- Ճամբարակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա հետ կապված՝ հարցեր ունի Բակո Սահակյանի հետ: «Պարոն Սահակյանին հորդորում եմ՝ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին: ԼՂՀ մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս, այ քեզ բան: Պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը ԼՂ հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություն տա, դրա արդյունքն ի՞նչ կլինի: Սթափվե՛ք ու աշխատե՛ք ձեր աշխատանքով»,- հորդորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: