Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ այն պաշտոնյաները, որոնք կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, պետք է պատժվեն, ասել է. «Նախկինում պայմանավորվածությունները ձեռք են բերվել Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև… Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել: Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել… Եթե որոշ առաջարկություններ են արվել, երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որևէ պաշտոնյայի մեղադրել»… Դավիթ Անանյանը նաեւ հայտարարել է, որ առանց ՊԵԿ բարձրաստիճան ղեկավարության հնարավոր չէր գործել նման պարագայում։ Ստացվում է Դավիթ Անանյանը ուղղակիորեն հաղորդում է տսլիս հանցագործության մասին։ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը փաստացի կոռուպցիոն գործարքների մեջ է եղել, հիմա էլ «թռած» է։ Irakanum.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո Վարդան Հարությունյանը Հայաստանից հեռացել է, եւ ներկայումս Իսպանիայում է․․․ Լրագրողների մեկ այլ հարցին՝ արդյոք այդ սխեմաների հովանավորը Սերժ Սարգսյանն է, ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ համաձայնեցվել է վարչապետի մակարդակով․․․ Ու՞մ է մեղադրում Դավիթ Անանյանը․․․ Սերժ Սարգսյանը վարչապետ է դարձել ապրիլի 17-ին և ընդամենը մեկ շաբաթ է պաշտոնավարել: Գործարքը հազիվ թե այդ ժամանակ կայացած լիներ․․ Պետք է ենթադրել, որ Դավիթ Անանյանն անօրինական գործարքի հովանավորության մեջ մեղադրում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին․․․ Սա առավել քան տրամաբանական է, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հարությունյան Վարդանը Կարապետյանի թիմակիցն է․․․ Կձերբակալվի արդյո՞ք Կարեն Կարապետյանը, այս պահին դժվար է ասել, սակայն դատելով իրավապահ մարմինների վերջին շրջանի գործողություններից, կարելի է ենթադրել, որ Հայաստանում իրապես անպատժելիներ չկան․․․ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հայտարարել է, որ նոր բացահայտումներ են լինելու․․․ Կարեն Կարապետյան քաղաքական կերպարը փաստացի Հայաստանի համար չարիք է եղել, որն արմատախիլ անելու համար այս պահին որեւէ խոչընդոտ չկա․․․ Անշուշտ Կարեն Կարապետյանը վայելել է Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Սակայն հայտնի է նաև Սարգսյանի ձեռագիրը նմանատիպ իրավիճակներում․․․ Նա յուրայիններին «գցելու» գործում անփոխարինելի է.