Որոնք են ՀՀԿ-ի բացթողումները, դա ներկուսակցական բնույթի են եղել». Պետրոս Ղազարյան

 

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդացի ՀՀԿ խորհրդի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի և ապագա ընտրությունների մասին։ Իմ կարծիքով քաղաքական ուժը, որին հասարակությունն այսպես մերժել է, պետք է սկսեր ինքն իր և հասարակության առջև պատճառների անկեղծ արձանագրմամբ։
Բայց արի ու տես, որ`

1. 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ղեկավարի` քաղաքական գործընթացներում անմիջական պատասխանատվության ամրագրման և երկար տարիների փորձը նոր սերնդի
ղեկավարներին անցնցում փոխանցելու նկատառումներով 2018թ. ապրիլի 14-ի ՀՀԿ խորհրդի նիստում միաձայն որոշում կայացվեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն շարունակումա մեզ հավաստիացնել, որ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ իր փորձը սերունդներին փոխանցելու համար։ Ես ցավում եմ, որ ՀՀԿ-ում շարունակում են կասկածել մարդկանց մտածելու ունակության վրա։

2. Թուլացավ կապը կուսակցության կենտրոնի և տարածքային, շրջանային ու սկզբնական կառույցների միջև: Շարքային կուսակցականների ձայնը դժվար լսելի դարձավ, և ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմները նահանջ ապրեցին: Այս կետը բացում է ՀՀԿ բացթողումների և սխալների գլուխը։ Պարզվում է` ՀՀԿ-ի բացթողումները հիմնականում ներկուսակցական բնույթի են եղել։

Ուզում եմ հավատալ, որ ՀՀԿ-ն իրոք հետևություններ է արել և այսուհետ կծառայի հասարակությանը։ Բայց նշածս և այս տեքստում էլի շատ օրինակներ դեռևս շանս չեն տալիս»։

Понравилась статья? Поделиться с друзьями: