Որ իրերը չի կարելի նվիրել 2019 թվականի Ամանորին….

Նոր Տարին հրաշալի ընտանեկան տոն է, որին ամեն տարի անհամբերությամբ ենք սպասում: Ամանորը՝  ջերմ խոսքեր և բարեմաղթանքներն են, ընտանեկան ընթրիքը, տոնածառը և,իհարկե,նվերները: Այս տոնին սպասում են և փոքրերը, և մեծերը: Շատ շուտով կսկսի Դեղին Խոզի տարին: Արդեն ժամանակն է, որ մտածենք նվերների մասին: Նվերները պիտի լինեն ի սրտե նվիրված, սակայն, ինչպես պնդում են բիոէներգետիկները, հետևյալ նվերներից հարկավոր է խուսափել:

Այս իրերը մի նվիրեք երեխաներին և դեռահասներին

Նվիրեք երեխային, ինչի մասին երազում է  նա: Հարցրեք, թե ինչ է ուզում: Մասնագետները խորհուրդ են տալիս չնվիրել հագուստ և գրենական պիտույքներ: Կարելի է նվիրել ներկեր կամ մատիտներ, եթե երեխան ձգտում է նկարել սովորել:

Ցանկալի է նվիրել խոզուկ-խնայատուփ և թող երեխան ինքը լցնի այն:

Այս իրերը մի նվիրեք կանանց

Չարժե կնոջը նվիրել անհաջող նվերներ և ինչ-որ անպետք մանր-մունր իրեր: Օծանելիքն ու կոսմետիկան նույնպես սև ցուցակում են: Այդպիսի նվեր կարող են անել միայն շատ մտերիմները: Արգելքի տակ է նաև խոհանոցային սպասքեղենը:

Անթերի նվեր 2019-ի Ամանորին կնոջ համար կլինի զարդը՝ ոսկե կամ արծաթե: Այդպիսի նվերը կնոջը կբերի երջանկություն, իսկ նվիրողին՝ նյութական հաջողություն:

Այս իրերը մի նվիրեք տղամարդկանց

Օծանելիք, գուլպաներ, ներքնազգեստ և ածելի՝ այս ամենը սև ցուցակում է: Արգելքի տակ են նաև խոզի կաշվից իրերը՝ գոտի, ձեռնոց, դրամապանակ:

Կարելի է նվիրել կաշվե դրամապանակ, բայց ոչ խոզի կաշվից: Որպիսի հաջողությունը ժպտա ստացողին, դրամապանակը պիտի լինի մուգ շագանակագույն: Չմոռանաք մեջը դրամ դնել:

Այս իրերը մի նվիրեք տարեց մարդկանց

Չի կարելի նվիրել ժամացույց, հայելիներ և այն ամենը, ինչը տարիքի մասին է հիշեցնում: Նաև ցանկալի չեն բժշկական թեմատիկայով նվերները կամ անկողնային պարագաները: Հիանալի նվեր կարող է լինել սենյակային ծաղիկը: Շատ կարևոր է հաշվի առնել ստացողի ցանկությունը, այդ ժամանակ էլ նվերը իրական ուրախություն կպարգևի:

Понравилась статья? Поделиться с друзьями: