Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը չի սիրում հանրայնացնել իր անձնական կյանքը։ Նա իր ևդերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի միջեւ եղած սիրավեպի մասին լուրերը երբևէ պաշտոնապես չի հաստատել և անգամ խուսափել է պատասխանել նշանադրության մասին հարցերին։Դերասանունին իր Instagram-ի իր էջում վերջերս բավականին հաճախ է Աշոտի հետ լուսանկարներ հրապարակում։
Life.panorama.am-ի հարցին, թե այժմ ինչ կարգավիճակում են ինքն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Սոֆյան պատասխանել է՝
«Մեր հարաբերությունները մի փոքր այլ են, պաշտոնապես նշանադրված ենք, իսկ ոչ պաշտոնապես՝ ամուսնացած»: