ՈՒՇԱԳՐԱՎ՝ արձագանքներ՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Էջմիածինցիները երեկվանից բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով կրկին կալանավորել Մ. Գրիգորյանին:

Հակոբ Հակոբյան, ԱԺ նախկին պատգամավոր

Հակոբ Հակոբյան, ԱԺ նախկին պատգամավոր

Դեմ եմ, որ Մանվել Գրիգորյանը լինի ազատության մեջ: Ժողովուրդն ուզում ա դուրս շպրտի էդ մարդուն քաղաքից, որովհետև նրա գողացած տուշոնկաները, գործողությունները որևէ մեկը չի կարող մոռանալ: Քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից առել ա, հողերը սեփականաշնորհել, վերցրել ա… Տարիներ շարունակ ձևացրել ա, թե հիվանդ ա, գումարներ ա խնդրել, վերցրել՝ բարձրաստիճան ղեկավարներից մինչև ցածր մարդիկ, իբր առողջությունը վերականգնելու համար: Նույնն անում էր իրա ծնունդներին՝ հրավիրում էր, որ ձեռներից մի բան տաներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: