ՈՒՇԱԳՐԱՎ՝ Ինչ պահանջ է Էրդողանը ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար….

Թուրքը մնում է թուրք. Էրդողանը որպես նախապայման Փաշինյանից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը, փոխանցում է Rusarminfo-ն:

«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի օկուպացված ադրբեջանական հողերը»,- Trend-ը մեջբերում է վարչակազմի ներկայացուցչի խոսքը:

Նշվում է, որ պաշտոնական Անկարան որպես նախապայման Հայաստանից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից:

Երեկ Նիկոլ Փաշինյանն արտասահմանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն:

Понравилась статья? Поделиться с друзьями: