ՈՒՇԱԳՐԱՎ՝ Իշխան Բարսեղյանը, որը մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ 1 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հունվարի 30-ին  1 մլն  գրավի դիմաց ազատ է արձակել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին: Այս մասին ասաց Tert.am-ի հետ զրույցում ասաց Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի  Էլբակյանը:

Նրա  խոսքով` մեղադրող կողմն առարկություններ չի ունեցել:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանն Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան և պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:

Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Понравилась статья? Поделиться с друзьями: