ՈՒՇԱԳՐԱՎ՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանին հայտնի չէ, թե իր պաշտպանյալը ինչ հիմքով է ազատ արձակվել:

«Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել և նշել, որ չի ընդունում իրեն մեղսագրված արարքը և ինքն ավելի շատ է շահագրգռված, որ նախաքննություն ընթանա և պետական լիազոր մարմինն օբյեկտիվ գնահատական տա»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը ցուցմունք տվել է այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ ՊԲ-ն տեղյակ եղե՞լ է իր պահեստներում նման ապրանքների վերաբերյալ, որ այդ ապրանքները պահվում են իրեն պատկանող տարածքներում, ասել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հարցին, թե բացի առողջական վիճակը, դատարանն ուրիշ ի՞նչ հիմքով է ազատ արձակել Մ. Գրիգորյանին, վերջինը նշել է. «Դատարանն օրենքով սահմանված կարգով քննեց միջնորդությունը գրավ կիրառելու հետ կապված և գտավ, որ այն իրավաչափ է՝ կայացնելով համապատասախան ակտը»: Թե ի՞նչ հիմքերով, փաստաբանը չպատասխանեց՝ նշելով, որ չի հասցրել ծանոթանալ դատական հիմքերին, դա կանի տոներից հետո՝ մի լավ կծանոթանա և կներկայացնի. «Ավելին՝ կտեսնենք, թե ինչ հիմքերով է ներկայացնում բողոքը լիազոր մարմինը, որից հետո իմ դիրքորոշումը կհայտնեմ»:

Բաղդասարյանը նշեց, որ դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր ակտ՝ փրկելով Հայաստանին՝ վաղը, Եվրոպական դատարանում, ավելորդ կարմրելուց: «Ծանր վիճակում հայտնված դատական իշխանության մեջ դատավորների մի հատված թքած ունի թե՛ անձի, թե՛ անձի ճակատագրի վրա, մի հատվածն էլ գտնվում է ՀՔԾ-ի կամ այլ ծառայությունների կոշիկի տակ»,- կարծիք հայտնեց փաստաբանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: