ՈՒՇԱԳՐԱՎ՝ Տոնական օրերին Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:

 

Քիչ առաջ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու դատական նիստը, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է եւ քննիչը դիմել է դատարանին ասելով, որ չի կարող աշխատանքային օրվա ավարտից հետո մասնակցել դատական նիստի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

«Չքննարկվեց ընդհանրապես հարց, մոռացան ընդհանրապես, որ միջնորդությունները քննվում են անհապաղ՝ մինչեւ ավարտ», հայտարարել է Օրբելյանը: Նա ասել է, որ քննիչը արհեստականորեն ժամանակ է ձգել, ինքնաբացարկ հայտնելու մտադրության մասին է խոսել, այդպիսով ժամանակ է շահել, նիստը ձգվել եւ աշխատանքային օրն ավարտվել է:

Արամ Օրբելյանը հայտարարել է, որ այդպիսով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 9-ը: Նիստը կլինի հունվարի 9-ի առավոտյան:

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը դեռեւս կմնա կալանքի տակ, առնվազն մինչև հունվարի 9:

Понравилась статья? Поделиться с друзьями: