ՈՒՇԱԳՐԱՎ՝ 2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը որքան կկազմի:

 

2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 դոլար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Գազպրոմ» ընկերության հաղորդագրությանը:

««Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրին համապատասխան՝ Վրաստանի և Հայաստանի սահմանին 2019թ. հունվարի 1-ից ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 դոլար»,- ասվում է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքն ամփոփող հաղորդագրության մեջ:

2018թ. Հայաստանի համար գազի գինը կազմել է հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլար:

Ավելի վաղ գազի գնի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: