ՈՒՇԱԳՐԱՎ:Հոկտեմբերի 27-ին զենքերը ԱԺ-ում են եղել …

 

«Եկել է այն իշխանությունը, որը շահագրգռված է Հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ: Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտումը մտնում է նոր իշխանության ծրագրի մեջ»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց փաստաբան Աշոտ Սարգսյանը, ով Հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյանների ընտանիքի պաշտպանն է: Նրա խոսքով՝ շատ ճիշտ է, որ այսօր դեռևս չի սկսվել Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, որովհետև շատ պրոֆեսիոնալներ են պետք:

Հարցին, թե երբ են հասկացել, որ դատավարությունը պատվիրատուին բացահայտելու ճանապարհով չի գնում, Ա. Ասատրյանը պատասխանեց. «Այդ կասկածը կար, գիտեինք իշխանությանը, գիտեինք՝ որտեղից է գալիս: Այդ քրեական գործը քննել է զինվորական դատախազ Ջհանգիրյանը, դատախազը Նազարյանն էր, նրանք շահագրգռված էին բացահայտմամբ… Քննեցինք – քննեցինք, եկավ նոր միջնորդություններ, նոր վկաներ, նոր ապացույցներ ներգրավելու պահը, մենք դրա համար էինք գնացել:

Հանկարծ դատախազներին միացավ նոր դատախազ՝ Փիլոյանը: Նա շատ զարմացած էր՝ կապված մի քանի հարցաքննությունների հետ: Բայց դրանից հետո հանկարծակի սառը դեմքով եկան. ուղղորդված միջամտություն էր եղել. հայտարարեցին, որ մեղադրող կողմը գտնում է, որ ապացույցները բավարար են մեղադրական դատավճռի համար… Կտրուկ ամեն ինչը փոխվեց, կարծում եմ՝ դատավորի համար էլ էր անակնկալ, որ բավարար է հարցաքննելը: Դրանից հետո հասկացանք, որ անիմաստ է մասնակցել այդ շոուին»: «Ես չգիտեմ՝ ովքեր են կազակերպել, բայց ապացուցել եմ, որ Հոկտեմբերի 27-ին զենքերը եղել են ԱԺ-ում»,- ընդգծեց փաստաբանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: