ՈՒՇԱԳՐԱՎ: Անդրանիկ Հարությունյանը Փաշինյանի մասին. մանրամասներ

«20-25 տարի առաջ քանդածը հնարավոր չէ մեր երկրում միանգամից վերականգնել: Քաղաքական դաշտը ես նմանեցնում եմ թատրոնին:

Ինչպես որ ռեժիսորը, դերասաններն են ամիսներով աշխատում ներկայացման վրա, որպեսզի գոհացնեն հանդիսատեսին, այնպես էլ ղեկավարությունն է աշխատում: Երկուսն էլ ժողովրդի համար են աշխատում, պարզապես թատրոնը՝ 300 հոգու համար, ղեկավարությունը՝ 3 միլիոն հոգու: Տարիներ են պետք, որպեսզի ղեկավարության աշխատանքի արդյունքը ճաշակենք: Ամեն դեպքում, համոզված եմ, որ ապագան լուսավոր է լինելու»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանության գործելաոճին եւ հանրային պահանջին: Մեր դիտարկմանը, թե ակտիվ կերպով հակաքարոզչություն է տարվում եւ փորձ է արվում ամեն կերպ ներկայացնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այլեւս առաջվանը չէ, դերասանը հակադարձեց. «Չէի ասի: Փաշինյանի վարկանիշը ֆեյքերն են փորձում գցել, իսկ իրականում նա նորմալ դիրքերի վրա է: Բացի այդ, մի բան էլ ասեմ. նորմալ է, որ քաղաքական գործչի վարկանիշը տատանվի, այն չի կարող ամեն պահի իր պիկի վրա լինել»: Անդրանիկը հավելեց, որ ՀՀ կառավարությունից մի ակնկալիք ունի. որ հայ ազգն ապրի բարեկեցիկ կյանքով, որ սոցիալական առումով հավասարություն տիրի երկրում: Մենք մի փոքր էլ խոսեցինք ստեղծագործական կյանքից: Անդրանիկը տեղեկացրեց, որ «Դեպուտատի շոու»-ի 3-րդ տեսահոլովակն են պատրաստում, այս անգամ եւս հայտնի աստղի հետ: Դերասանը, սակայն, փակագծերը չբացեց: Միայն նշեց, որ այն նվիրված է լինելու Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների մեր «խոպանչիներին»: Դերասանը նաեւ նշեց, որ ստեղծագործական կյանքում բուռն շրջան է. «Մարտ ամսին համերգներով հանդես կգանք Եվրոպայում: Կյանքը եռում է, չեմ բողոքում: Տարին լավ է սկսվել, մնում է՝ լավ էլ ընթանա»,-եզրափակեց մեր զրուցակիցը: Անի Անտոնյան

Понравилась статья? Поделиться с друзьями: