ՈՒՇԱԳՐԱՎ: Ինչ է պատմել Սիրուշոն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին.

Երգչուհի Սիրուշուն սոցցանցային իր էջերում հրապարակել է որդու և սկեսրայրի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը և այսպիսի գրառում կատարել.

«Տարիներ առաջ խոսակցություն ունեցանք, ասացի. «Գիտե՞ք, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում Ձեր դեմ, փորձում են ջնջել Ձեր անցած ուղին ու սուտ մեղադրանքներ Ձեզ վերագրում, միգուցե հերքե՞ք կամ ինչ-որ բան ասե՞ք»: Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»:
Ցավոք, այդպես չեղավ:

Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Հասկացա, որ որքան երկար ես լռում, այնքան շատ է հորինվում քո մասին պատմություններ, այնքան, որ մի պահ է գալիս, երբ կատարածդ և այն, ինչ աչքովդ ես տեսնում, սկսում են ուղղակի իրար հետ ոչ մի կապ չունենալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: