ՈՒշագրավ մանրամասներ՝ Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս եկել ՔՊ-ից և կոչ անում չքվեարկել…..

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից։

«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու,  լայվով կմանրամասնեմ», — գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:

Ավելի ուշ, նա ուղիղ միացումով մանրամասնեց, թե ինչու է դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջում կոչ արեց չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Հիշեցնենք, որ Գեւորգ Աճեմյանն այս տարվա հուլիսին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։

Նշենք, որ մամուլում եւ սոցիալական ցանցերում  տեղեկություն հայտնվեց, որ Գեւորգ Աճեմյանը հարում է Կյանքի խոսք աղանդին։ Նա հաստատեց այս ինֆորմացիան, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ։

(Visited 543 times, 580 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: