Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ինչ-որ բան է պատահել. Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի իր տեղը: Կարծում եմ՝ մեծ կորուստ չէ: ՀԱՊԿ-ն ի սկզբանե մեռելածին կառույց է եղել՝ ստեղծված ՌԴ ամբողջատիրական նկրտումները բավարարելու ծրագրի շրջանակներում և Արևմուտքին հակակշռելու համար, թե ՝ դուք ՆԱՏՕ ունեք, ես էլ իմը կստեղծեմ: Իսկ ո՞վ չգիտե, որ ՀԱՊԿ-ը ՌԴ նախագիծն է, և այնտեղ դրության տերը ռուսներն են: Մինչև երեկ գոնե այդպես էր: Եվ ՀԱՊԿ-ի երեկվա նիստի մեխը ոչ թե մեր՝ գլխավոր քարտուղարի տեղը կորցնելն էր, այլ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծման հարցը, որի քննարկումն առկախվել է: Դեռ մեկ ամիս առաջ Լուկաշենկոն սեփական երկիրն ինքնուրույն պաշտպանելու մասին հայտարարություն էր արել, անգամ ասել էր՝ եթե պետք լինի զենքով պաշտպանել երկիրը, մենք զենք կբաժանենք յուրաքանչյուր քաղաքացու: Բելառուսում կարծում են, որ Լուկաշենկոյին անհանգստացնում է ռուսական էքսպանսիայի սպառնալիքը, և փորձում է այլընտրանք ստեղծել: Օրերս, Մինսկում նա ամերիկյան վերլուծաբաններին ասել էր, թե չի ուզում առճակատում ոչ Արևմուտքի, ոչ էլ Արևելքի հետ, և ռուսական բազաներ Բելառուսում չեն լինի: |
ՈՒՇԱԳՐԱՎ «Վա՜յ, Յուրի Խաչատուրովի տեղը կորցրինք: Էլ ո՞նց կլիներ». Կարինե Հարությունյան
