Ուշադրություն շատ շուտով, դրամը փոխվում է, արդեն հայտնի է թե երբ դա կլինի. տեսեք ինչ տեսք են ունենալու

2018 թվականի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։

«Դրանք լինելու են 1 000, 2 000, 5 000, 10 000, 20 000 և 50 000 արժեքով թղթադրամներ», — ասաց Դ. Նահապետյանը, ներկայացնելով, որ 1 000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է լինելու Պարույր Սևակի դիմանկարը, 2 000 դրամանոց թղթադրամին, որն առաջինն է դրվելու շրջանառության մեջ, լինելու է Տիգրան Պետրոսյանի պատկերը։

Ներկայացվեց նաև, որ 5 000 դրամանոց թղթադրամին լինելու է Վիլյամ Սարոյանի պատկերը, 10 000 դրամանոցին՝ Կոմիտաս վարդապետինը, 20 000 դրամանոցը կլինի Այվազովսկու պատկերով, իսկ 50 000 դրամանոց թղթադրամին կլինի Գրիգոր Լուսավորչի նկարը՝ արված անհայտ նկարչի կողմից։

«Այս պահին կան էսքիզային տարբերակները, դրանք վերջնական մշակման են ենթարկվելու և անցնելու տպագրության», — ասաց ԿԲ գլխավոր քարտուղարը։

Դ.Նահապետյանը նշեց նաև, որ այս պահին գործածվող 2-րդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս չեն գալու։

«Դրանք շարունակելու են զուգահեռ շրջանառվել 3-րդ սերնդի թղթադրամների հետ միասին», — ասաց նա:       

Понравилась статья? Поделиться с друзьями: