Այսպիսով, այսուհետ հաստատված համարենք, որ ԱԱԾ-ի պետին ծառայողական օգտագործման մեքենա է նվիրել 1/ մասնավոր ֆիման, 2/ ֆիրմայի սեփականատերերից է նաև ԱԱԾ-ի պետի հայրը:
Ուրեմն նման նվիրատվությունը հանդիսանում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող՝ իր բովանդակությամբ:
Պաշտոնատար անձը նման նվեր չի կարող ստանալ մասնավոր կազմակերպության կողմից, անկախ որևէ հիմնավորումից: Պաշտոնատար անձի անվտանգության համար, ելնելով նրա պարտականությունների անխափան կատարման անհրաժեշտությունից, պետք է միջոցներ հատկացնել հանրային միջոցներից: Իսկ նման դեպքում, պետք է որ հիմնավորումները լինեն ոչ թե ենթադրյալ, այլ փաստարկված, որը մասնավոր հիմնարկի կողմից նվեր տալու դեպքում չի ներկայացվում որևէ տեղ, որևէ մարմնի:
Երկրորդ, նվեր տված ֆիրման ակնհայտ ստանում է , հանրային ընկալման տեսակետից, ավելի արտոնյալ կարգավիճակ, որն ուղղակի անվստահություն է առաջացնում պետական և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ:
Եվ վերջապես, պարոն Վանեցյան, բարի եղեք, հրաժարվեք և ետ վերադարձրեք նվերը մասնավոր ֆիրմային, դա անթույլատրելի է:
Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հակակոռուպցիոն վարքագիծ:
Առայժմ այսքանը: