Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի առաջադրվելու ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ես չեմ մասնակցելու ընտրություններին, չեմ առաջադրվելու, իմ որդիները նույնպես չեն մասնակցելու»,– ասաց Սամվել Բալասանյանը։
Հարցին, թե այդ դեպքում ում է ընտրելու, Սամվել Բալասանյանն ասաց. «Ես ընտրելու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»։