Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը՝ Նիկոլ Փաշինյանի մասին…
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին ՀԽՍՀ -ում․․․
1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն․․․
1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան: 2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան․․․
2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, 2015 թ. ՝ Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան. հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն:
1993 – 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական բաժնում»:
2012 թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականի պաշտոնը Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական:
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը Facebook սոցցանցի իր էջում մեջբերել էՍեյրան Օհանյանի հարցազրույցից մի հատված և գրել….
Զինված ուժերի համար ամենալավ գերագույն հրամանատարը կլինի հենց այն անձնավորությունը, որը կհամախմբի ժողովրդին, իսկ ժողովուրդն արդեն համախմբված է Նիկոլ Փաշինյանի շուրջ։