Սենսացիոն տեղեկություն: Սերժի Վաչոյի կինը պահանջել է կա՛մ 40 միլիոն տամ, կա՛մ պետք է ինքասպան լինեմ, կա՛մ էլ պետք է նստեմ:ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Սերժի Վաչո անունով հայտնի Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը հարցազրույց է տվել Armtimes.com-ին:

Նա պատմել է, թե ինչպես է Վաչագան Ղազարյանի կինն իրենից 40 միլիոն դրամ պահանջել, կամ առաջարկել ինքնասպան լինել:

Արիստակեսյանի կողմից ենթադրյալ հափշտակության դեպքը տեղի է ունեցել դեռևս մեկ տարի առաջ: Այս դեպքի մասին հայտնի դարձավ միայն այս տարվա ամռանը, երբ ընկերությունում քննիչի որոշմամբ՝ ոստիկանությունը սկսեց խուզարկություններ իրականացնել թե՛ «Յանս» ակումբում և թե՛ Վաչագան Ղազարյանի բնակարանում:

Հայտնի դարձավ, որ հաշվապահի դեմ 2017 թվականին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը՝ որպես հափշտակված գումարի չափ նշելով 25 միլիոն դրամ:

«Յանս» ակումբի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի հետ զրույցը ստորև.

— Տիկին Սուսաննա, ձեզ մեղադրում են հափշտակություն կատարելու համար: Ընդունո՞ւմ եք առաջադրված մեղադրանքը, թե՝ ոչ, ի՞նչ դիրքորոշում ունեք:

— Առաջին իսկ օրվանից մեղադրանք է առաջադրվել ընկերությունից 25 միլիոն դրամ հափշտակելու համար: Տնօրենը (Սերգեյ Կարապետյանը հեղ.) ինձ բացատրեց, որ գրել ենք այնքան, որ տունդ վաճառես տաս: Առաջին իսկ պահից Ռուզաննա Բեգլարյանը կանչեց իր աշխատասենյակ և ասաց, որ ես պետք է իրեն տամ 40 միլիոն դրամ, կամ պետք է 40 միլիոն տամ, կա՛մ պետք է ինքասպան լինեմ, կա՛մ պետք է նստեմ: Ամուսինն էլ, ըստ կնոջ՝ ասել է՝ ես և պետք է նստեմ, և պետք է գումարը տամ: Իսկ Վաչագան Ղազարյանը ամուսնուցս պահանջել էր 20 միլիոն դրամ, տնօրենը գրել էր 25 միլիոն, Ռուզաննա Բեգլարյանը՝ 40 միլիոն: Վաչոն ամուսնուս ասել էր՝ եթե չտաք 20 միլիոնը, մեկ ա՝ տանելու եմ, հետո ստեղ-ընդեղ չասեք, որ գռուզիտ արեց, տարավ:

— Ի սկբանե խնդիրն ինչի՞ց էր առաջացել և որքա՞ն գումարի մասին է խոսքը:

— Ի սկբանե խնդիրն առաջացել է 80 հազար դրամի վերաբերյալ կտրոնից: Դրամարկղս ստուգելուց տեսա, որ 80 հազար դրամ պակասում է, դա Վաչագան Ղազարյանի կերածի գումարն էր, ինքը սովորաբար իր պատվիրված սննդի համար չէր վճարում։ Սովորաբար ինձ ընդհանրապես չեն տալիս գումարը, այն միշտ մնում է մենեջերի մոտ: Տնօրենը իմանալով, որ ես հաճախակի մոռանում եմ, բերեց գումարը, ժամը 5-ի կողմերը տվեց, ես դրեցի կասսայի, մեջ դուրս եկա: Դրանից հետո ես կասսայից գումար եմ տվել ու մոռացել եմ ֆիքսել, երբ բացեցի կասսաս, տեսա՝ 80 հազար դրամը չկա, էդ կտրոնը ես ջնջեցի: Առաջին պահից ես չեմ էլ հրաժարվել, ասել եմ՝ ճիշտ է, ես կտրոնը ջնջել եմ, բայց ես կասսայից գումար չեմ վերցրել: Այսինքն՝ թեկուզ կտրոնը ջնջվել է, սակայն գումարը ամեն դեպքում մնացել է դրամարկղում, հետևաբար չէր կարող դա յուրացում համարվել։ Ինձ ընդհանրապես չեն թողել ո՛չ խոսեմ, ո՛չ արտահայտվեմ, ո՛չ կասսայի ստուգում անեմ, ո՛չ ընդունում-հանձնում անեմ: Ոչ մի կերպ ինձ թույլ չեն տվել ես էդ հիմնարկը մտնեմ: Ռուզաննա Բեգլարյանն ինձ ասաց, որ ես իշխանության գլուխ եմ, տալու ես 40 միլիոն դրամ, քեզ սարքելու եմ բոմժ, քցեմ Ռուսաստանի քուչեքը: Եվ մենք ստիպված վաճառեցինք մեր տուն-տեղը, որպեսզի ես չհայտնվեի «Աբովյան» ՔԿՀ-ում: Մինչ օրս չի ապացուցվել ոչինչ: Քննիչ Դավիթ Կիրակոսյանը կատարել է պատվեր մինչեւ վերջին օրը: Իրենք ինձնից շորթել կորզել են 40 միլիոն դրամ, սպառնացել են, որ ինձ և իմ երեխային կվնասեն, մենք ստիպված ճարահատյալ մեր ողջ ունեցվածքը ծախել ենք, տվել իրենց: Ո՛չ քննիչին, ո՛չ դատախազին չի հետաքրքրել՝ ինչի՞ համար է հայցը ներկայացված 25 միլիոն, բայց մեղադրյալը վճարել՝ 40 միլիոն դրամ: Ընդ որում, 25 միլիոն դրամի հափշտակությունը մինչ օրս չի ապացուցվել, դա լրիվ կեղծ է:

— Ովքե՞ր են սպառնացել վնասել ձեզ և ձեր երեխային:

— Ինձ սպառնացել են, որ եթե գումարը չտաս, ապա դու չգիտես՝ ինչ կլինի քո ու քո ընտանիքի հետ: Ինձ ասել է մեր աշխատողը և տնօրեն Սերգեյը, որ եթե գումարը չտաք, դուք շատ լավ գիտեք՝ ում հետ գործ ունեք:

— Տիկին Սուսաննա, ինչո՞ւ էին ձեր դեմ տրամադրված, չէ՞ որ դուք 2012թ.-ից աշխատում եք իրենց մոտ որպես հաշվապահ:

— Ես իրենց հետ շատ երկար եմ աշխատել, գուցե պատճառն այն էր, որ ես իրենց պատասխանել եմ, իրենք չեն սիրում, որ իրենց պատասխանում են: Ես իրենց ասել եմ, որ ես ոչինչ չեմ վերցրել և տալու ոչինչ չունեմ, իմ բառերից անմիջապես հետո ինքը պահանջեց կամ 40 միլիոն կա՛մ ինքնասպանություն, կա՛մ նստել: Տնօրեն Սերգեյ Կարապետյանն ինձ պարբերաբար նաև ասել է, որ Սերժի, Վաչոյի մասին հակա բաներ եմ խոսել, որը ձայնագրություններում կա, ասաց, որ անընդհատ ջնջում ենք, որ իրենք (Վաչագան Ղազարյանն ու նրա կինը,-հեղ.) չիմանան, որովհետև չես պրծնի իրենց ձեռքից:

— Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սկսվեցին «Յանս»-ում ստուգումները, դուք հեղափոխությունից հետո՞ եք նրանց դեմ ցուցմունք տվել, թե՝ առաջ:

— Մինչ այդ տվել էի ցուցմունքներ, ընթացք չէր ստացել, ապրիլին փորձաքննության եզրակացութունն էր ստացվել, որից պարզ երևում էր, որ ես այնտեղից ոչ մի կոպեկ չեմ կորզել: Դրանից հետո, երբ իշխանափոխություն եղավ, ես սկսեցի բողոքներ գրել ևʹ պարոն Փաշինյանին, ևʹ ԱԱԾ տնօրենին ևʹ Արդարադատության նախարարությանը: Մի տարի, 4 ամիս քննիչ Դավիթ Կիրակոսյանը ոչինչ չէր արել, բողոքներից հետո նոր սկսեցին իրենք ինչ-որ քայլեր անել: Քննիչը ինձ բացատրեց, որ դրանից առաջ ինչ եղել, եղել է հետայսու գործը կքննվի ազնիվ ձևով: Մի տարի 4 ամիս տևած նախաքննության ընթացքում ոչ հաշվապահական փաստաթղթերն էին առգրավում, ո՛չ համակարգիչները, իմ բողոքի հիման վրա նոր Դավիթ Կիրակոսյանը առգրավեց համակարգիչները: Խուզարկությամբ Ռուզաննա Բեգլարյանի բնակարանից հանել էին երեք հատ կոշտ դիսկ, որն իրենց համակարգիչների դիսկերն է եղել, որով և իրենք կեղծիք են արել, այսինքն ուրիշ դիսկեր էին տվել նախաքննական մարմնին՝ իրականությունը թաքցնելու համար: Խուզարկությամբ նաև հայտանբերվել է 40 միլիոնի ստացականը, որի մեջ գրված է իբրև վնասի հատուցում:

Понравилась статья? Поделиться с друзьями: