Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկվելու հանգամանքին՝ դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Նա մասնավորապես գրել է. «Ապրի Նիկոլը։ Реклама 12 Էդ ՀԱՊԿ-ն ինչ էր, որ դրա Գլխավոր քարտուղարի պաշտոնը ինչ լիներ։ Սերժը ռիսկ չէր անում, բայց դու մոլոդեց, դրանց սաղին տեղը դրիր ու տենց չոտկի քո ասածը մինչև վերջ տարար։
Բայց էդ քիչ ա։ Վաբշե բոլոր անհասկանալի տառերով տեղերից արի յան տանք, ախպեր, թե չէ ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, սաղ սթից բաներ ա, կարևորը՝ դուխով։ Դու լայֆ մտի, մենք լայքենք ու սրտիկենք քեզ, մեր թագավոր ջան, թուրքն էլ տենա վախենա։ Դըմփ-դըմփ հու։ © «հեղափոխության պահապան»»
(Visited 158 times, 184 visits today)