Ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպումը հյուրընկալող տիրոջից, նշել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինից գազի գնի շուրջ հրապարակավ վիճելու համար, ինչը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում:Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լուկաշենկոյի և լրագրողի զրույցից կադրեր են հրապարակվել YouTube-ում: Բելառուսի նախագահի խոսքով՝ Պուտինի հետ երկխոսության ժամանակ ինքը ոչ պատշաճ կերպով է ելույթ ունեցել:

«Հետո ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպումը հյուրընկալող տիրոջից: Բացատրությունն այնքան բուռն է եղել, որ ավելի լավ է՝ չլսեք այն», -նշել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած նիստի ժամանակ Լուկաշենկոն բարձրացրել էր ռուսական բնական գազի բարձր գնի հարցը՝ հայտարարելով, որ դաշնակցային հարաբերություններում մատակարարների և սպառողների շահեր չպետք է լինեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: