Վահագն Հարությունյանը լինելով հետախուզման մեջ հայտարարություն է տարածել՝

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Slaq.am-ի հետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն ապօրինի է:

«Սասուն Խաչատրյանի հայտարարությունն առհասարակ ապօրինի է. հետախուզման հետ կապված ասեմ՝ առաջին ծանուցումը ստանալու պահից իմ ներկայացուցչի միջոցով, հետո նաև անձմաբ, մշտապես գտնվել ենք կապի մեջ ՀՔԾ քննիչների հետ, մասնավորապես՝ առաջին ծանուցումը երբ որ ստացա դեռևս սեպտեմբեր ամսին գրավոր պարազաբանեցի, որ բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվայում, անհրաժեշտության դեպքում կտրամադրեմ և՛ իմ բնակության վայրի, և՛ մանրամասն տվյալներ, որոնք անհրաժեշտ են:

Ոչ մի արձագանք չունեցանք, այսինքն ենթադրեցինք ու այլևս չի հետաքրքրում տվյալները, դրանից հետո ծանուցագիր ուղարկեցին ամսի 30-ին նորից պարզաբանեցինք, որ գտնվում եմ Մոսկվայում և իմ ներկայաոցուցիչը գրավոր ներկայացրեց ՀՔԾ՝ վերահաստատելով նախորդ տեղեկատվությունը, ավելին նշելով, որ կտրամադրեն լրացուցիչ տեղեկատվություն, ինչը իրենց հետաքրքիր է: Հաջորդ օրը , այսինքն երեկ առավոտյան (ու ընդ որում փաստենք, որ վկան չունի պարտավորություն՝ տվյալները հայտնելու գտնվելու վայրի և այլնի մասին) ,ամեն դեպքում անհրաժեշտ համարելով երեկ առավոտյան ես ինքս զանգեցի ՀՔԾ 2 քննիչներին , ովքեր ծանուցագրերը ուղարկել են և նրանց ոչ միայն վերահաստատեցի ներկայացվածը և հեռախոսահամարը, որպեսզի նրանք հնարավորության դեպքում կարողանան կապ հաստատել…

Այս ամենից հետո քննիչներից որևէ մեկը նույնիսկ ակնարկ չի անում և որևէ կերպ չի մեկնաբանում, որ խոսք կա մեղադրանքի և առավել ևս հետախուզման հետ կապված: Ընդհանրապես հետախուզման 2 հիմք ունենք. անձը կամ պետք է թաքնվի, կամ խուսափի ներկայանալ: Մի խոսքով եղածը կարելի է աբսուրդ , անհեթեթություն, զավեշտ համարել, քանի որ քրեկան դատավարության կամ իրավաբանության հետ ոչ մի աղերս չունեն, սա անձնական բնույթի հետապնդություն է, և շատ վատ որակի, Սասուն Խաչատրյանը ստում է. ի՞նչ գործ ունի քննչական ծառայության պետը քրեական գործով մեկնաբանություններ է անում, քրեական գործով տեղեկատվություն է հայտնում, այն էլ՝ անհիմն, ո՞վ է նրան էդ իրավունքը տվել: Խնդրենք Սասուն Խաչատրյանին Քրեական դատավարության օրենսգիրքը մեկ-մեկ կարդա և հասկանա քննչական պետի լիազորությունները առհասարակ. ո՞վ է Սասուն Խաչատրյանը, որ մեկնաբանություններ է անում , նա ստում է ու գնալով համոզվում ես, որ Սասունը մնում է Սասուն, ասելու բան չկա»։
Մեր հետ զրույցում Վահագն Հարությունյանն անդարադարձավ նաև իրեն առաջադրված մեղադրանքին.

« Մեղադրանքը անհիմն է և նման բան չի եղել ու չի էլ կարող լինել: Ինչի հիմա չեմ ուզում դրան շատ անդրադառնամ, ընդամենը մի պարզ պատճառով, որ առհասարակ չունեմ իմ ձեռքի տակ պաշտոնական փաստաթուղթ՝ ինձ որպես մեղադրյալ ներգրավվելու և դրա հետ կապված այն հնարավոր ծավալով թղթերը, որ կարողանանք ծանոթանալ, նոր հետո կարողնանաք գնահատական տալ. էն ինչ որ մամուլում տեսանք եթե դա մեղադրանքի որոշումից արված հաղորդագրութուն էր, դա իրականության հետ կապ ունենալ չի կարող , ժամանակի ընթացքում կամ կարճ ժամանակում էդ ամեն ինչին ծանոթանալու դեպքում նաև փաստարկված, հիմնավորված կներկայացվի հանրությանը: Թե՛ մեղադրանքի և թե՛ հետախուզման հետ կապված և առավել ևս դրանից բխող դատարան ներկայացված միջնորդությունը դրանք բոլորը դատավարական և քրեաիրավական դաշտերից դուրս են և ոչ մի աղերս չունեն իրավաբանության հետ, և Սասուն Խաչատրյանների նմանների երևակայություն են»:

Զրուցեց Հերմինե Զեյնալյանը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: