Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ. ✅ Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։ ✅ Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։ ✅ Նման տեսահոլովակների տարածումն ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչությունը և լայքեր ապահովելը։ ✅ Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ»։ |
ՏԱՐԱԾԵԼ՝Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շատ կարևոր հայտարարություն է արել……. մանրամասներ
