Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գայլմառոբի մոլեռանդ պաշտպաներին ուզում եմ հարցնել, թե ցուցարար գնդակահարելու նպատակը ո՞րն էր: Կարող է՞ իմանաք:
Կասեք՝ ստից հարց է, իհարկե, ստից հարց է, բայց էս հարցին պատասխանեք, անցնենք առաջ:
Չէ, մի պատասխանեք, ելեք ցույցի պահանջելով ձեր Չինգաչուկի ազատագրումը, արխային ելեք յա, գնդակահարելու հրաման չի լինելու, ազնիվ խոսք …»:
Ներկայացնում ենք նաև այս թեմայով՝ Լևոն Բարսեղյանի ևս մեկ գրառում․
Էքսկուրսիայի ծախսերը՝ վրես
Արցախյան մեր մի խումբ հայրենակիցներին համառորեն թվում է, թե մենք պիտի շնորհակալություն հայտնենք, որ Քոչարյանը եկել եւ ՀՀ-ում նախագահի պաշտոն է զբաղեցրել ի հակառակ մեր Սահմանադրության, կարծում են, թե պիտի երանի տանք այդ տասը տարիներին, երբ այդ մեծամիտ ու ինքնահավան պարոնը իր սիգապանծ բարձունքներից կառավարել է հպատակներին:
Սխալվում եք սիրելիներս, գեշ եք սխալվում, այստեղ ընդամենը մի 20 հոգի է, որ շատ հասկանալի պատճառներով երանի է տալիս ձեր հերոսին: Համեցեք, իհարկե Մայր Հայաստան, մենք ձեզ կտանենք ձեր հերոսի «փառքի ճանապարհներով», ցույց կտանք Առագաստ սրճարանի զուգարանակոնքից մինչեւ Լեւոի փողոցի արանքները, կհանենք Ամերիաբանկի շենքի վերին հարկերը, որտեղից Ա1+-ի ջահելները նկարահանում էին զորքի ավտոմատային կրակահերթերը Մյասնիկյանի արձանի մոտ, եւ իհարկե, ման կածենք Բաղրամյան պողոտայի այն հատվածներում, որտեղ «Կոլցո» օպերացիայում ջարդեցին հազարավոր ցուցարարների գլուխները, անպայման կտանենք Հրազդանի կասկադի բոլոր 6 հիդրոէլեկտրակայանները եւ կբացատրենք, որ դրանք այլեւս մերը չեն, որովհետեւ Քոչարյանի ժամանակ պարտքի դիմաց տասնապատիկ էժան նվիրվեցին Կրեմլին, հետո կգնանք Թեղուտի պոչամբարն ու քանդոցքը կտեսնեք, որ ջրի գնով տրվեցին հանքահենության 2007-ին …Վերադարձին, եթե չկամենաք օդանավով վերադառնալ, այլ Երեւանով, ու թե կամենաք՝ կտանենք Ազգային Ժողովի շենք, ցույց կտանք այն հատվածը, որտեղ ինքն անթրաշ-անթրաշ բանակցում էր Նաիրի Հունանյանի հետ:
#գյալմառոբ