«Դեմ եմ, որ Մանվել Գրիգորյանը լինի ազատության մեջ: Ժողովուրդն ուզում ա դուրս շպրտի էդ մարդուն քաղաքից, որովհետև նրա գողացած տուշոնկաները, գործողությունները որևէ մեկը չի կարող մոռանալ: Քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից առել ա, հողերը սեփականաշնորհել, վերցրել ա…»,- ասաց ցուցարարներին միացած ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածինցի Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»): «Տարիներ շարունակ ձևացրել ա, թե հիվանդ ա, գումարներ ա խնդրել, վերցրել՝ բարձրաստիճան ղեկավարներից մինչև ցածր մարդիկ, իբր առողջությունը վերականգնելու համար: Նույնն անում էր իրա ծնունդներին՝ հրավիրում էր, որ ձեռներից մի բան տաներ»,- շարունակեց Հակոբյանը: