Տեսեք թե որ պաշտոնյաներն են ծառայել բանակում, և ովքեր` չեն ծառայել. անուն առ անուն

Բանակի օրվա առիթով Armlur.am-ը մի փոքրիկ ուսումասիրություն արեց՝ պարզելու ներկայիս պաշտոնյաներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր չեն ծառայել զինված ուժերում: Եվ այսպես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել. 1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում:

Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի ծառայել բանակում: 2009 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, 2011 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում, 2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1991-1994թթ. սովորել է և ավարտել ԵՊՀ իրաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում, 1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց: Պահեստի սպա է: Դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտում Ծառայել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից՝ ՀՀ զինված ուժերում է: 1992-1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում: 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ: 1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալներով և 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: Նշենք, որ արդարադատության նախարարը առաջին մասնագիտությամբ վիրաբույժ է: 1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Արատաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990թ. – Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը 1991թ. – Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ևս ծառայել է բանակում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Զորակոչվել է բանակ ուսումնառության ընթացքում: Ծառայել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը 2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկ տարի՝ 2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զինապարտ է,ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և «Անանիա Շիրակացու» մեդալով: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս զինապարտ է, պահեստազորի կապիտան: Չեն ծառայել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի ծառայել բանակում: 1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում: 2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։ ՀՀ ԱԺ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի ծառայել բանակում: 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան է: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական ծառայող է, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ԱԺ մյուս փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): 1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չի ծառայել ԶՈՒ-ում: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 1999-2001թթ. ծառայել է բանակում: Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար 2007-2009թթ. Գևորգ Գորգիսյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: