Քրեական գործ է հարուցվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված:ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

                                       

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում արդեն 1 մլն 200 հազար դոլար գումար է մուտքագրվել պետական բյուջե: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, գումարները հետ են վերադարձվում:

Նա նշեց նաև, որ Արտաշատի ՋՕԸ-ի մասին առաջիկա հինգշաբթի օրը հավանաբար տեղեկություն կհրապարակվի: «Դուք գիտեք, գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված: Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի օրը կխոսենք»,- ասաց Սանասարյանը:

Նրա խոսքով՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի գործով ձերբակալություններ լինեն, Սանասարյանը պատասխանեց՝ դա արդեն իրավապահ մարմիններից պետք է ճշտել: Թե ինչ քանակի չարաշահումների մասին է խոսքը, Սանասարյանը պատասխանեց, որ մեկ տարվա համար 10 մլն դրամի վնաս է արձանագրվել, առանձնապես խոշոր չափերի մասին է խոսքը: «Բայց մենք կարծում ենք, որ ավելի շատ են գումարները, մենք գործ կունենանք նաև ջրային կոմիտների ղեկավարների հետ նախորդ 14 տարիների հետ կապված»,- հավելեց նա: Գործով մեղադրյալներ կա՞ն ներգրավված. հարցին էլ Սանասրյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Ըստ նրա՝ ՋՕԸ-երում ստուգումները շարունակվելու են:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանի իմացությամբ կամ մասնակցությամբ են եղե՞լ այդ խախտումները: Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ նա խոշոր տնտեսավարող է եղել, վարչապետ, ԱԺ նախագահ: «Եթե 15 տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչ պաշտոններ է ունեցել, եթե չի իմացել, շատ ավելի վատ»,- հավելեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: