Lurer.com-ը գրում է․ 2019 թվականի խորհրդանիշը դեղին խոզն է։ Ինչպես ասում են՝ «Երկիրը դեղին է հագնելու»․․․
Իսկ ինչպե՞ս հաճոյանալ տանտիրոջ, ի՞նչ պատարսատել, այս հարցերը շատերին է հետաքրքրում․ ի վերջո բոլորն էլ ցանկանում են՝ հաջորդ 12 ամիսները լինեն հաջողակ և հաճելի․․․
Խոզերի կամ վարազների առանձնահատկություններից է քաջությունը և ազնվությունը: Այս կենդանակերպը առանձնանում է ալտրուիզմով, առատաձեռնությամբ, հպարտությամբ և հանդուրժողականությամբ․․․
Լավատես են խոզերը, անկեղծորեն հավատում է մարդկության կատարյալ լինում: Մի քիչ միամիտ են թվում, բայց միայն առաջին հայացքից․․․
Ինչպե՞ս զարդարել տունը
Դեղին վարազը սիրում է շքեղություն հետևաբար ճիշտ կլինի ոսկե գնդակներով զարդարեք տոնածառ, ընտրեք միայն ամենաթանկ և գեղեցիկ խաղալիքները․․․
Սենյակներում դրեք նարինջներ, ընկույզներ և կաղամբներ: Դրանք կարող եք նաև ավելացվել տոնածառին: Գնեք արձանիկների խոզի կերպարով․․․
Ի՞նչ հագուստ կրել
Վարազներին հաճոյանալու համար ընտրեք դեղին զգեստներ, կարող եք նաև նախատվություն տալ ոսկեգույն, դարչնագույն կամ մոխրագույն զգեստներին։ Խոզերի համար ընդունելի է նաև արծաթագույնը, բեժը․․․
Նախընտրելի է թույլ գործվածքները, կարճ կիսաշրջազգետները ևս թույլատրվում են: Աքսեսուարներից ընտրեք ադամանդներով զարդեր և իհարկե ոսկին, չէ՞ որ վարազը ճոխության սիրահար է․․․
Տղամարդկանց խորհուրդ է տրվում ուրախ կերպարներ ընտրել, օրինակ նարնջագույն փողկապ և կարմիր կոշիկներ: Ամեն դեպքում նախընտրելի է հագուստում մեկ պայծառ տարր լինի․․․
Ի՞նչ պետք է պատրաստել
Սեղանի վրա պետք է լինեն մանդարիններ և նարինջներ: Դուք կարող եք սնկով և ընկույզով խորտիկներ պատրաստել։ Ցանկալի չեն կիսաֆաբրիկատները․․․
Խոզուկը շատ է սիրում կորեկ, սակայն շիլան, բնականաբար լավագույն ուտեստը չէ ամանորին․․․
Հետևաբար ավելի լավ է դրանով աղցան պատրաստել և ավելացնել խաշած հավի ֆիլե, խնձոր, պանիր, թթվասեր, կիտրոնի հյութ և մեղր․․․