3-ամյա տղան մոլորվում է անտառում, երկու օր հետո նրան գտան և ինչ պատմեց…պատասխանը ցնցել է բոլորին:

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում 3-ամյա Քեյսի Հետեուեյը տատիկի և այլ երեխաների հետ բակում խաղալիս վազել է անտառ և մոլորվել այնտեղ:

Երեխային փնտրել են երկու օր: Գիշերը ջերմաստիճանը իջել է -6 աստիճան ըստ Ցելսիուսի: Վերջ ի վերջո փոքրիկին հաջողվել է գտնել փոքր կղզյակի վրա: Երեխան թրջված և փշոտ թփուտներում խճճված է եղել: Փրկարարներն անցել են մինչև գոտկատեղը հասնող ջրի միջով՝ լացող և մայրիկին կանչող Քեյսիին հասնելու համար:
Տղան պատմել է, որ այդ ամբողջ ընթացքում նրա մասին հոգ է տարել պատահաբար հանդիպած վայրի արջը: Երեխայի խոսքերով, կենդանին նրան տաքացրել է ու պաշտպանել:

Ոմանք կարծում են, որ արջը երեխայի երևակայության արդյունքն է: Սակայն, սառնամանիքից փրկված երեխան պնդում է, որ իր պատմածը ճշմարտություն է:

Кэйси

Տղային ապահովության համար հոսպիտալացրել են: Ի զարմանս, նրա առողջական վիճակը լավ է եղել: Տղան ընդամենը մի քանի քերծվածք է ստացել:

Թեև Քեյսիի պատմածի որևէ ապացույց չկա, սակայն նախկինում ևս նման դեպքեր արձանագրվել են: 1955թ.-ին, Մոնտանա նահանգում, երկու տարեկան աղջիկը մոլորվել է անտառում և այնտեղ անցկացրել երկու օր, որի ընթացքում նրան հոգ է տարել արջը:

Понравилась статья? Поделиться с друзьями: