3D հետիոտնային անցում՝ Երևանում….Աշոտ Սարգսյան

Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը՝ նշելով, որ առայժմ այն փորձնական է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։

«3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»,-եզրափակել է նա՝ հրապարակելով լուսանկարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: