Ալեն Սիմոնյանը ծաղիկներ նվիրեց Նաիրա Զոհրաբյանին.

Ինչու Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ծաղիկներ նվիրեց Նաիրա Զոհրաբյանին. (Տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում վարդեր նվիրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։  Սիմոնյանն ասաց, որ պետք է քննադատի Զոհրաբյանին, որովհետև օրեր առաջ նա էր իրեն քննադատել. «Ես  ձեզ ասացի, որ միշտ պատրաստ եմ լսել ձեր խորհուրդը և հիմա ուզում եմ դրա առարկայական ապացույցը ներկայացնել»,- հայտնեց Սիմոնյանը՝ ծաղիկներ նվիրելով Ն. Զոհրաբյանին, ապա ներողություն խնդրեց սոցիալական հեռավորությունը չպահելու համար:

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այսօր Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրն է. «Մենք իրար հետ հաճախ վիճում ենք, տարբեր հայացքներ ունենք, բայց, այնուամենայնիվ, Ձեր փորձառությունն ու գեղեցկությունն այս դահլիճում թող անսպառ լինի»,- ասաց Սիմոնյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: